Home | Վերլուծություն

Վերլուծություն

Դարաշրջան․

«Դարաշրջանը» հաղորդաշար-ճանապարհ է, և կարևորագույն խնդիրները, որոնց պիտի անդրադառնանք՝ հայ ժողովրդի լինելությունն է, հայ մարդու բարօրությունը, հայրենադարձության խրախուսումն ու ապահովումն է, հայ ժողովրդի ներդաշնակ և ազատ զարգացումը իր բնօրրանում, Հայկական բանակի հզորացմանը նպաստելն է, զինվորի կարգավիճակի բարձրացումը, սփյուռքի մասնակցությունը Երկրի պաշտպանությանն ու տնտեսությանը, հերոսների ավանդի գնահատումն ու նրանց սրբազան գործի …

Read More »

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին-video

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Read More »

Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ. «Հարգելի խորհրդարան, Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ …

Read More »

Էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում կլինեն անձերի փոփոխություններ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ արդյոք լինելու է նախարարի փոփոխություն ՊՆ-ում, Փաշինյանը դրական պատասխան տվեց։ Այլ փոփոխությունների մասին Փաշինյանը չխոսեց՝ նշելով. «Էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»։ Դիտարկման՝ ըստ նրա՝ կկարողանա՞ ՀՀԿ-ն աշխատել կառուցողական մթնոլորտում, Փաշինյանը նկատեց. «Հույս ունեմ, որ բոլորը կլինեն կառուցողական …

Read More »

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 42 պատգամավոր: Փաշինյանն առաջադրվել էր պատգամավորների թվի ավելի քան 1/3-ի՝ 41 պատգամավորի ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» …

Read More »

ՀՅԴ-ն ենթադրվում է՝ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ենթադրելի է, որ կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ դա բխում է նախօրեին տարածած ՀՅԴ ԳՄ հայտարարության տրամաբանությունից։

Read More »

Հ.Յ Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան …

Read More »

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵԱՆ ՈՒ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՅԱՐՈՒՑՈՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ (1919-1921 ԹԹ․)` ԸՍՏ ՕՍՄԱՆԵԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ

Հայոց Ցեղասպանութիւնը հաստատող բազմաթիւ փաստաթղթեր են հրապարակուել, սակայն դրանց շարքում առանձնայատուկ յիշատակման են արժանի յատկապէս 1919-1921 թթ՝ Իսթանպուլի ռազմական դատարաններում տեղի ունեցած երիտթուրքերի դատավարութիւնների եւ հայերի տեղահանութեան ու կոտորածների մեղադրանքով յարուցուած այլ դատական գործերի վաւերագրերը, որոնք յայտնի ցեղասպանագէտ Վահագն Տատրեանի դիպուկ բնորոշմամբ` «ամենաազդեցիկ հակաթոյնն են թուրքական ժխտողականութեան դէմ»: Որոշ պատմաբաններ …

Read More »

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հանգուցալուծման հնարավոր ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները:

Read More »