Home | Հայաստան

Հայաստան

Հովհաննես Քաջազնունին` Բաքվի Հայոց եկեղեցու ճարտարապետ

Հայերը Բաքու տեղափոխվել են 19-րդ դարի երկրորդ կեսից` Ղարաբաղից, Շամախիից, Շուշիից, Նուխիից, Գանձակից և նույնիսկ բուն Հայաստանից ու Վրաստանից: Սոցիալական դիրքի տեսակետից նրանց կազմը բավականին բազմազան էր: Բնականաբար հիմնական զանգվածը բանվորներ էին: Նրանք աշխատանքի էին ընդունվում նավթահորերում, գործարաններում և շինարարությունում: Բաքուն բազմազգ քաղաք էր, բայց հայերը իրենց թվով և գործունեության …

Read More »

Ինչու՞ է աղմկում գետը՝ Դեպի Արարատ

Գյուղը վաղուց, շատ հնուց է  բազմել գետի այս ափին ու կար ժամանակ, որ հարևանություն էր անում գետի հետ: Բայց մարդը սիրում է խառնվել բնության գործերին ու մի օր էլ գետն ու գյուղն իրարից բաժանեց երկաթե վարագույրով:  Կարծես խաչելությունից առաջ գյուղի ու գետի գլխին փշե պսակ են դրել ու գետն աղմկում …

Read More »

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Դեպի Արարատ կայքէջի աշխատակիցները սրտանց շնորհավորում են կայքէջի բոլոր հավատարիմ ընթերցողների ամանորը և սուրբ ծնունդը: Սիրելի ընթերցողներ մաղթում  ենք Ձեզ առողջություն, երջանկություն, սեր, ստեղծագործական եւ մասնագիտական հաջողություններ, նյութական բարգավաճում, հայոց հողի վրա խաղաղ երկինք եւ ամենակարեւորը `մեր սրտերում խաղաղություն: Շնորհավոր 2018 թվական:

Read More »

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել են 2 երկրների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, նախանշվել են առկա մարտահրավերների ու դրանք միասնաբար դիմագրավելու արդյունավետության ուղիները: Քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքն ու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ …

Read More »

Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում: Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ բուն էությունը խնդիրները երկխոսության ու համագործակցության միջոցով հանգուցալուծելն է, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը ի վնաս մյուսների և ողջ …

Read More »

Ա. ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

1914թ. Առաջին համաշխարհային պատերազմում թեև Ղաջարական Իրանը Ահմեդ շահի օրոք չեզոքություն էր որդեգրել1, սակայն, կենտրոնական իշխանության տկարության պատճառով, դա իրականացնել չհաջողվեց: Երկրի հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը յուրային ու օտար բանակների ասպարեզ հանդիսացան, հատկապես պատերազմական կիզակետ դարձած Ատրպատականում, և արդյունքում՝ 4-ամյա պատերազմական շրջանում երկիրը մեծագույն վնասներ ու կորուստներ կրեց: Ըստ …

Read More »

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական մի նոր սկանդալում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից: Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: Ինչպես ասել է բրիտանացի պատմաբան լորդ Աքթոնը՝ …

Read More »

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 …

Read More »

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ես արդեն ասել եմ ու պիտի նորից ասեմ՝ աշխարհում չկա որևէ ազգ կամ ժողովուրդ, որի ներկայացուցիչը անհատական ասպարեզում կարողանա գերազանցել Հայ մարդուն։ Գիտություն լինի, թե արվեստ, բիզնես լինի, թե՞ արհեստ, հայ մարդը տաղանդավոր է, ճկուն, արագ միտք ունի, ու անկիրակի, չտեսնված աշխատասեր է։ Սակայն, որպես պետություն, ազգ, ժողովուրդ, կոլեկտիվ, սպորտային …

Read More »

Պետերբուրգում բացվել է «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը

Սանկտ Պետերբուրգում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը։ Այն նախաձեռնել եւ կազմակերպել էին «Դեպի Արարատ»  կազմակերպությունը և  Սանկտ Պետերբուրգի «Ուրարտու»հասարակական կազմակերպության  անդամները։ Դպրոցի բացման հանդիսավոր մասը ներկաները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմի զոհերի։ Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայկական համայնքի հոգևոր հովիվ`Տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ներկաներին …

Read More »