Home | Դեպի Արարարտ | Ֆունդամենտալ Հայակենտրոնություն-մաս 2-րդ

Ֆունդամենտալ Հայակենտրոնություն-մաս 2-րդ

 

 

 

 

 

 

Մենք համաշխարհային ազգ ենք, աշխարհով մեկ սփռված, կազմակերպված մեր իսկ ազգային, ու նաև՝ կորցրած արժեքների, հայրենիքի շուրջ։ Մենք համաշխարհային երևույթ ենք՝ քաղաքակրթույան աղբյուր, ծագումով, պատմությամբ, մշակույթով։ Մենք` աշխարհին ավելի շատ տվել ենք, տալիս ենք, քան ստացել ենք, ստանում ենք։ Մենք մեր երկիրը ունենք՝ Ազատ, Անկախ Հայաստանը՝ սահմանին կանգնած Հայկական բանակով։ Մեր եկեղեցին մերն է, չի ենթարկվում համաշխարհային կրոնական կենտրոնների, ամենուր է, որտեղ որ Հայ կա։ Մենք համայնքային, ազգային, մշակութային, կրոնական, նաև քաղաքական բազմազան կենտրոնների, Հայ Դատի գրասենյակների, բարեգործական կառույցների, կրթօջախների ու բազմաթիվ այլ ազգային հաստատությունների տեր ժողովուրդ ենք, և ամենուր, որտեղ որ կանք, ինքնակազմակերպված ենք, կամ փորձում ենք այդպիսին լինել։

Մենք Հաղթանակած ժողովուրդ ենք, ազատագրած տարածքների տեր, որոնք մեր խնամքի ու հոգատարության կարիքն ունեն։ Մեր երկրի բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը իրեն Հայ է համարում, ինչը մեր ներքին ապահովության հիմքն է։

Սակայն, մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ մեր հարևանները կամ նախանձում են մեզ, կամ երազում են վերացնել մեր տեսակը, և մենք սա հստակ գիտակցում ենք։ Հայաստանի շուրջ տարեկան ծնվում են գրեթե այնքան թրքալեզու օտարերկրյա քաղաքացիներ, որքան հայ է ապրում մեր երկրում։
Մեր շուրջը աշխարհը փոխվում է այնպիսի արագությամբ, որ ոչ մի երկիր չի կարողանում ճշմարիտ կանխատեսումներ անել։ Քաղաքական գործընթացները, չճանաչված պետությունների ի հայտ գալը, կրոնական զինված կազմակերպություններն ու նրանց ազդեցության տարածումը, գերտերությունների շահերը, Թուրքիայի նման խաղացողի ներքին քաղաքական պրոցեսները, մեր պատմական հայրենիքում՝ քրդական սեպարատիզմը մեզ ստիպում են արագ որոշումներ կայացնել, որպեսզի ետ չմնանք ժամանակներից։

Եկել է սփյուռքը միատեսակ սկզբունքների, օրենսդրական իրավական նորմերի հիմքով միավորելու և Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքին մաս դարձնելու ժամանակը։ Բազմաթիվ տեղերում՝ սփյուռքը մասնատված է, գերակա խնդիրներից հեռու, մեր ժողովրդի ապագային անմասնակից։ Մենք այլևս ժամանակ չունենք զբաղվելու ձևական համահայկական գործունեությամբ, ոչինչ չասող համաժողովներով ու կցկտուր բարեգործությամբ։ Հայ մարդուն, անկախ իր ապրելու վայրից, հարկավոր է թույլատրել մասնակցելու ՀՀ և ԱՀ ներքաղաքական պրոցեսներին, ընտրություններին, միաժամանակ՝ թույլատրելու, նաև պահանջելու նրանց մասնակցությունը Երկրի պաշտպանությանը։ Եկել է կանանց ծառայելու իրավունք տալու ժամանակը։ Սա ուժեղ խթան կհանդիսանա տղամարդկանց ծառայության մոտիվացման և կամավորական վաշտերի վերածնման համար։

Եկել է Հայրենադարձություն կազմակերպելու, դրա վերաբերյալ օրենք ընդունելու, տարածքներ վերաբնակեցնելու, նոր քաղաքներ կառուցելու ժամանակը։ Այս խնդիրները լուծելու համար է, որ սփյուռքը պիտի մասնակից լինի Երկրի շինարարությանը, և շահագրգռված կլինի ներդրումներ անելու նրա տնտեսության մեջ։

Եկել է օրենքի առջև հավասար լինելու ժամանակաշրջանը։ Միայն այս դեպքում է, որ կարելի կլինի դադարեցնել արտագաղթը։ Ընտրությունները պիտի բացառեն դրամով ձայն գնելը, որովհետև դա է մեր անկախության քայքայիչ ուժը, որովհետև գնված քաղաքացին ճորտ է, ազատ չէ, հասուն չէ։

Հայրենադարձությունը կարող է մի պրոցեսս դառնալ, որը կլցնի մեր առօրյան հաճելի խնդիրներով։ Փինանսավորման աղբյուրները կարող են լինել ԱՄՆ, Ռուսական, Եվրոպական, Միջին արևելյան գաղութները, և ճշմարիտ քաղաքականություն վարելու դեպքում, մարդիկ, կազմակերպությունները պատրաստ կլինեն ներդրումներ կատարելու, վերադառնալու։ վերադառնալու համար՝ Արդար Հայաստան է պետք կառուցել, որտեղ օրենքի գերակայություն կա և կաշառակերության դեմ՝ խստսպահանջ պայքար։

Դավիթ Վանյան

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …