Home | Դեպի Արարարտ | ՌԴ-ում մեծարել են Շուշիի առանձնակի գումարտակի ռուսաստանաբնակ ազատամարտիկներին-Video

ՌԴ-ում մեծարել են Շուշիի առանձնակի գումարտակի ռուսաստանաբնակ ազատամարտիկներին-Video

Հայաստանի անկախության կերտման գործում մեծ ներդրում ունեցած ոչ բոլոր հայորդիներն են, ցավոք, ապրում հայրենիքում: Մայիսի 7-ին, «Դեպի Արարատ» միությունն ու Ռուսաստանում՝ ՀՀ Դեսպանատունը նախաձեռնել էր Շուշիի առանձնակի գումարտակի ռուսաստանաբնակ ազատամարտիկների մեծարման երեկո  Հայաստանի դեսպանատանը: Մոսկվայում ապրող, կամ ժամանակավորապես գտնվող, Արցախյան պատերազմի ու նաև, անմիջապես Շուշիի ազատագրության ռազմական գործողությունների մասնակից ազատամարտիկների ընդունելություն կազմակերպվեց, որտեղ, ՀՀ պետական հարկի տակ, Լազարյան ճեմարանի պատմական շենքում, իսկ այստեղ հայկական մտքի ու կամքի բազմաթիվ սերունդներ են ձևավորվել, մեր կողքին ապրող՝ համեստ, խոնարհ հերոսները, որոնք այսօր շինարար են ու բանվոր, գործարար կամ, անգամ գործազուրկ, արժանացան պետության ուշադրությանը, մոսկվայաբնակ երիտասարդության գնահատանքին ու սիրո խոստովանանքին, արժեւորելով ավագ սերնդի գործն ու օրինակ վերցնելով նրանցից:

 

 

 

 

 

 

 

 

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …