Home | Հայաստան | ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը նշել է, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել:

«Ի կատարումն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի սույն թվականի օգոստոսի 14-ի որոշման, օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաև մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ»,-թերթին տրամադրած պատասխանում նշել է վարչապետի խոսնակը:

Թերթը հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել և Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել:

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …