Home | Դեպի Արարարտ | Պետերբուրգում բացվել է «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը

Պետերբուրգում բացվել է «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը

Սանկտ Պետերբուրգում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը։ Այն նախաձեռնել եւ կազմակերպել էին «Դեպի Արարատ»  կազմակերպությունը և  Սանկտ Պետերբուրգի «Ուրարտու»հասարակական կազմակերպության  անդամները։ Դպրոցի բացման հանդիսավոր մասը ներկաները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմի զոհերի։ Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայկական համայնքի հոգևոր հովիվ`Տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ներկաներին փոխանցեց հայ երեխաների քրիստոնեական դաստիարակության ու արժեքների պահմանման պատգամը, իսկ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոս՝ Հրայր Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հայ բարերարներին կարևոր ազգապահպան կրթօջախի ստեղծման համար, խոսեց հայրենիքից դուրս հայկական կիրակնօրյա դպրոցների դերի մասին, որպես հայի տեսակը ու լեզվամտածողությունը ձևավորող կարևորագույն կառույց։ «Դեպի Արարատ»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Հայկ Մարտիրոսյանը դպրոցի տնօրինությանը փոխանցեց հատուկ շնորհակալագիր և «Դեպի Արարատ»  կազմակերպություն ղեկավար՝ Դավիթ Վանյանի ողջույնի խոսքը։ «Ուրարտու» կիրակնօրյա դպրոցի պաշտոնական բացման ժապավենը կտրեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Հրայր Կարապետյանը, հոգևոր հովիվ՝ Տեր Պողոս աբեղա Վարդանյանը և դպրոցի հիմնադիրներ՝ Արթուր Բարսեղյանը, Խաչատուր Ստեփանյանը, Բաբխանի Մասիսը և Թադևոսյան Սմբատը։

Կատարվեց օրհնության կարգ, այնուհետև ներկաները ծանոթացան դպրոցի առաջին աշակերտներին, լսեցին նրանց առաջին հայաբառ խոսքն ու նրանց նվիրեցին գրքեր, հայ առաքելական եկեղեցու խաչեր։ Նորաստեղծ դպրոցի առայժմ մեկ դասարանը արդեն ձևավորված է երկու հայակական պետությունների դրոշներով, գերբով, արցախյան պատերազմի ու հայ ազգի ճանաչված մարդկանց ու հերոսների նկարներով, սա ըստ դպրոցի հիմնադիրների՝ հայեցի դաստիարակության մայրենի լեզուն օտար ափերում չկորցնելու ու դեպի հայրենիք դեմքով շրջվելու կարևոր նախադրյալ ու խորհուրդ է։ Դպրոցը մի օջախ է, որ ունի իր նշաձողը՝ պահպանելազգային ինքնագիտակցությունը, հայ երեխային փոխանցել ազգային-հոգևոր ու մշակութային խոր ժառանգությունը, իսկ դրան կարելի է հասնել ամենօրյա աշխատանքով, համապատասխան կրթական ծրագրով, դասագրքերով և հայոց լեզուն սովորելու, այն սիրելու մեծ ցանկությամբ։ Տոնական միջոցառման գեղարվեստական մասը շարունակվեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի մշակութային, երգի, պարի ու երաժշտական խմբերի տարբեր ելույթներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …