Home | Հայաստան | Նալբանդյան – Մամեդյարով հանդիպման շուրջ դեռ «հստակ պայմանավորվածություն չկա»

Նալբանդյան – Մամեդյարով հանդիպման շուրջ դեռ «հստակ պայմանավորվածություն չկա»

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսվում է, սակայն որտեղ և երբ՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր չհստակեցրեց․ – «Երբ որ արդեն պայմանավորվածություն լինի, էդ ժամանակ էլ կհայտարարվի: Չեմ կարող ասել, քանի չկա կոնկրետ պայմանավորվածություն»: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր բացառել, որ Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ կարող է հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Ակնկալվում է, որ նոյեմբերի կեսերին Ռուսաստանում Հայաստանի օրերին մասնակցելու համար Մոսկվայում կլինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Շավարշ Քոչարյանը չհստակեցրեց, թե արդյոք նախատեսված հանդիպումը կարող է կայանալ հենց այդ օրերին: Հարցին, թե հնարավոր է երկու նախագահների հանդիպում մինչև ապրիլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, Շավարշ Քոչարյանն արձագանքեց, թե այդ մասին «դեռ խոսակցություն չկա»: Ի՞նչ նկատի ուներ Հայաստանի նախագահը, երբ օրերս հայտարարում էր , որ Ղարաբաղի հարցի լուծումը ցավոտ լինելու: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ լուծումն առանց փոխզիջումների հնարավոր չէ պատկերացնել, սակայն այժմ փոխզիջումների մասին խոսելն իմաստ չունի․ – «Ես հրաժարվում եմ խոսել հիմա որևէ փոխզիջման մասին, որովհետև եթե մի կողմը ոչ թե խոսում ա զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմերին զիջումների մասին կոպիտ սխալ է: Դա կլինի հենց զիջում, այլ ոչ թե փոխզիջում: Դրա համար այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ զիջման, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Այսօր դուք չեք կարող նշել Ադրբեջանի, Բաքվի կողմից որևէ մեկ հայտարարություն, որ ինքը ինչ-որ բանում պատրաստ ա զիջման: Այդ դեպքում ես համարում եմ մոզոխիզմ անընդհան էս հարցը տալը»։

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …