Home | Հայաստան | ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել, որ ավելի քան հինգ տարի տևող նախաքննության ընթացքում այդպես էլ դեռ բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը:
ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ, ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն մինչ օրս, ցավոք, հանցագործությունը բացահայտված չէ:
Պարոն Դավթյանը վստահեցրել է նաև, որ հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում և տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարական է տվել ոչ միայն գործող քննիչին, այլև ՀՀ ԿԱ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:
ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ ակնկալում են գործի  շուտափույթ բացահայտում և հույս են հայտնել, որ իրավապահ մարմինների հետևողական ջանքերը արդյունք կտան:

 

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

25.06.2018 թ.

Check Also

Ոստիկանությունը քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել …