Home | Հայաստան | ՀՄԸՄ-ի պատմական օրը՝ Լիբանանում. հայ մարզիկները՝ բասկետբոլի արաբական ակումբների առաջնության չեմպիոն

ՀՄԸՄ-ի պատմական օրը՝ Լիբանանում. հայ մարզիկները՝ բասկետբոլի արաբական ակումբների առաջնության չեմպիոն

Երեկ Լիբանանում կայացել է արաբական ակումբների միջև բասկետբոլի 30-րդ առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել է նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը:

Ավարտական փուլին հասնելով՝ իրար հետ են մրցել «Սալա» խումբն ու Լիբանանը ներկայացնող ՀՄԸՄ-ն: Չնայած մրցակից խմբի ուժեղ լինելուն՝ ՀՄԸՄ-ի տղաները 99-98 արդյունքով հաղթանակ են տարել՝ արժանանալով առաջնության 30-րդ մրցանակին:

Նշենք, որ առաջնության ընթացքում ՀՄԸՄ-ի մարզիկ Հայկ Կեօքճյանն արժանացել է լավագույն մարզիկի տիտղոսին՝ ստանալով հատուկ մրցանակ:

Տեղեկացնենք նաև, որ առաջնությունը դիտելու համար մեծ էկրան է տեղադրվել Պուրճ Համուտում: Խաղի դիտմանը ներկա են եղել Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը, քաղաքապետական խորհրդի անդամներ, ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հրայր Խաչատուրյանն ու շրջանային վարչության այլ անդամներ, Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Ուալիտ Նասսարը, հրավիրյալներ, մարզական լրագրողներ և ՀՄԸՄ-ի մեծ թվով համակիրներ, ովքեր խաղի ողջ ընթացում հայերեն վանկարկումներ են հնչեցրել:

Ինչպես խաղի մեկնարկից առաջ, այնպես էլ հաղթանակից հետո ոգևորող երգեր է հնչեցրել երգիչ Վիգեն Տիշչեքենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Check Also

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան այցից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն …