Home | Հայաստան | ՀՀ-ԵՄ համաձայնագիրն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մոգերինի

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մոգերինի

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, համաձայնագրի ստորագրումից հետո ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

«Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը», – «Արմենպրես» -ի հաղորդմամբ, նշեց Մոգերինին:

Նա ընդգծեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

Մոգերինիի խոսքով, այժմ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկվեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

Նա նշեց նաև, որ պարբերաբար մոնիթորինգ է իրականացվելու համաձայնագրի կատարման աշխատանքների վերաբերյալ:

Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց, որ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում։

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …