Home | Հայաստան | Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռումինիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռումինիա

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը ողջ կազմով եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել է Ռումինիա: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Չվերթը կայացել է այսօր՝ օգոստոսի 31-ին՝ առավոտյան: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում թիմը Բուխարեստում հանդիպելու է Ռումինիայի ընտրանուն: ՀՀ հավաքականի կազմում մեկնել է 23 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Լեւոն Հայրապետյան «Փյունիկ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կիսապաշտպաններ

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Դավիթ Մանոյան  «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան,  «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արտակ Գրիգորյանը թիմի հետ մեկնել է Ռումինիա եւ կմասնակցի մարզումային գործընթացին, սակայն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Ռումինիա-Հայաստան հանդիպմանը:

Check Also

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան այցից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն …