Home | Հայաստան | Հայաստանի նախագահը հստակ ներկայացրել է մեր մոտեցումները. Ռուստամյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Հայաստանի նախագահը հստակ ներկայացրել է մեր մոտեցումները. Ռուստամյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Շատ կարևոր է, որ Հայաստանի նախագահը հստակ ներկայացրել է մեր մոտեցումները մեզ համար կենսանական անհրաժեշտություն ունեցող հարցերի վերաբերյալ.  ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

«Անկախության, անվտանգության զիջում չի կարող լինել, Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում մնալ, և այս տրամաբանությունը պետք է պահպանվի»,- ասաց նա` հավելելով, որ այսօր հիմնականը իրական բանակցային գործընթաց ունենալու խնդիրն է:

Պատգամավորի խոսքով` խաղաղ գործընթացը պահպանելու և դրան նպաստող քայլեր կատարելու վերաբերյալ ինչ-որ ոգևորող հայտարարություններ կան, այս հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ երկար ժամանակ նախագահները չէին հանդիպել, իսկ, ըստ նրա, հրադադարի ռեժիմը պահպանելու համար նման հանդիպումները շատ կարևոր են:

«Կարծում եմ` սա շատ կարևոր է: Ճիշտ է, հարցի լուծման հետ կապված լուրջ առաջընթաց կարող է չգրանցվել այդ հանդիպումից հետո, որովհետև քանի դեռ Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշումը պահպանում է,  դժվար թե հարցի լուծման կարգավորման հետ կապված էական առաջընթաց արձանագրվի, բայց սահմանին միջադեպերը կանխելու, նվազագույնի հասցնելու խնդիրը թիվ մեկ հարցն է այսօր, և այս տեսանկյունից սա օգտակար հանդիպում էր»,- շեշտեց Ռուստամյանը:

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …