Home | Հայաստան | Կայացել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

Կայացել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ: Կրեմլում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

«Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ Սերժ Սարգսյանի այս աշխատանքային այցը Մոսկվա կապված է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ։

«Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ շատ արդյունավետորեն համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, և այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված, Դուք գիտեք: Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …