Home | Հայաստան | Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ. Յունկեր

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ. Յունկեր

Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերությւան համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս Եվրոպական միության կողմից համագործակցության պատրաստակամությունը, ԵՄ ԱլԳ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Ես մասնակցել եմ «Արևելյան գործընկերության» բոլոր գագաթնաժողովներին, և սա առաջին անգամն է, երբ ղեկավարները խոսում են բացեիբաց և անմիջականորեն: Կարող ենք նկատելի առաջընթաց արձանագրել Ռիգայում երկու տարի առաջ կայացած գագաթնաժողովի համեմատ: Խոսքն այդ թվում և Հայաստանում գրանցված առաջընթացի և ձեռքբերումների մասին է, ինչը նշանակում է կայուն աշխատանք, կրթություն և ուժեղ տնտեսություն», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Յունկերը:

Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում «մենք տարածաշրջանն ավելի կայուն ենք դարձրել»:

«Այսինքն, Եվրոպական միությունն այդ հարցվում կարող է օգտակար լինել, սակայն կայունությունը հարկավոր է տանը սկսել: Մարդիկ պետք է ունենան կրթություն, աշխատանք և ապրեն ուժեղ տնտեսության պայմաններում», – նշեց Յունկերը:

Նա շեշտեց, որ Եվրոպական Միության աջակցությունը ԱլԳ երկրներին կենտրոնանում է հենց այդ խնդիրների վրա:

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …