Home | Դեպի Արարարտ | Դեպի Արարատ

Դեպի Արարատ

Ռուսական հաջողությունները Սիրիայի տարածքում ամերիկացիներին դրդելու են քրդական պետության ստեղծմանը, ու, կարծում եմ, արևմտյան երկրները անմիջապես կճանաչեն այդ պետությունը, իսկ սա պատճառ է դառնալու Թուրքիայի և Ռուսաստանի մի նոր մերձեցման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Ընդհանրապես, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը լրջորեն վնասված է, և վաղ թե ուշ, նրա տարածքում ևս, քրդերը կհռչակեն պետություն՝ Հայաստան աշխարհի հողերի վրա, ու եթե թուրքերը գիտակցում են, որ գործ ունեն հայկական հողերի հետ, ապա քրդերը այս փաստի վրա մեղմ ասած՝ թքած կունենան, որովհետև ինքնահաստատման հարց ունեն, որովհետև իրենց համարում են բնիկ։

Արդեն մի քանի «Արևմտյան Հայաստանի» կառավարություններ են ստեղծվել տարբեր երկրներում ու շարունակում են տրոհվել՝ վարչապետական, կամ մեկ այլ վիրտուալ պաշտոնի կիսման պատճառով, այնինչ, պետությունն է, որ պիտի զբաղվեր այս հարցերով։

Մեր քթի տակ գործող, այսպես կոչված «Իսլամական պետությունը» լոկ պատրվակ ու միջոց է՝ աշխարհը վերաձևելու համար, ու քանի դեռ բաժանումի ու տիրելու հարցերն են դրված հզոր պետությունների սեղաներին, այն գործելու է ու բարգավաճելու։ Այն իր մեջ մի հետաքրքիր հատկանիշ է պարունակում, որը դառնալու է ապագայի նորաստեղծ պետությունների առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ «Իսլամական պետությունը» առանց սահմանների գոյակցություն է, և ամենուր, որտեղ կգտնվեն այդ գաղափարի առնվազն երկու կրող, անմիջապես կարող են հայտարարել խալիֆաթ, ու քանդել գոյություն ունեցող երկրներին՝ ներսից։

Ոչ տարածքային միավորումների փորձ կարող են անել ռուսները՝ «Ռուսական աշխարհ», թուրքերը՝ «համաթուրանակն պետություն», արաբները՝ «խալիֆաթ», հրեաները, հունգարացիները, պարսիկները, ուկրաինացիները և բոլոր նրանք, ովքեր սփյուռք ունեն։ Զատուլինի օրենք նախագիծը ուղղված է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բնակիչներին ռուսական քաղաքացիություն շնորհելուն, և այդպես ռուսական ազդեցության վերականգնմանը։ Նաև մենք, որպես պատասխան մարտահրավերներին, որպես ինքնակազմակերպության ու պաշտպանվելու վերջին եղանակ, կարող ենք կազմակերպվել աշխարհով մեկ։ Պարտավոր ենք։

Միևնույն ժամանակ, եվրոպական երկրները դեմոգրաֆիական հարձակումների ճնշման տակ կաշխատեն փակել իրենց սահմանները և դուրս գալ եվրոպական միությունից, որովհետև իրերի վատագույն զարգացման դեպքում նրանք կմնան իրենք իրենց տրամադրված, առանց ԱՄՆ-ի աջակցության, հատկապես, եթե Թուրքիան հարավից ու Ռուսաստանը՝ արևելքից պատերազմական գործողություններ սկսեն։ Այդ ժամանակ, նրանցից ոմանք կշտապեն միանալ ռուսական բլոկին, օրինակ Սերբիան։

Աշխարհում կուտակված անլուծելի հարցերի ծանրության տակ բանակցություններն այլևս արդյունավետ չեն, մանավանդ, որ ԱՄ Նահանգները իրենց առջև խնդիր են դրել աստիճանաբար, քայքայելով արևելյան Եվրոպայի որոշ երկրների, ինչպիսին Ուկրաինան է, հաջորդը կարող է լինել Լատվիան, կամ Լիտվան, և որպես խայծ, հզորացող Ռուսաստանին նետել, նրան ներքաշելով լոկալ կոնֆլիկտների ավելի ու ավելի մեծ մասշտաբների մեջ։

Մեզ էլ մնում է հետևություւեր անել ու գալ ընդհանուր հայտարարի։
—————————————————————————————
Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝
ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը.
ձեր ատամնե՛րը՝
կռվելու համար ու պաշտպնվելու
կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ,
իսկ ձեր ոտքե՛րը՝
վերադառնալու, տուն գալու համար
կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ…

Պարույր Սևակ
—————————————————————————————
Դեպի Արարատ Depi Ararat
Լուսանկ․ Артур Г. Багдасарян

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …