Home | Հայաստան | «Արսենալը» բացահայտել է՝ ով է Մխիթարյանի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը. բլից հարցազրույց (Տեսանյութ)

«Արսենալը» բացահայտել է՝ ով է Մխիթարյանի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը. բլից հարցազրույց (Տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» բլից հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ բացահայտելով, թե որն է, ըստ Մխիթարյանի, «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստն ու բոլոր ժամանակների լավագույն  ֆուտբոլիստը։

– Իմ առաջին հիշողությունները ֆուտբոլից։

– Իմ առաջին հիշողությունները ֆուտբոլից…երբ առաջին անգամ դիտեցի հայրիկիս խաղը, երբ նա հանդես էր գալիս ֆրանսիական «Վալանսում»։

– Իմ առաջին ֆուտբոլային համազգեստը։

– Դա եղել է «Միլանի» համազգեստը։

– Երբ ես մանուկ էի, իմ մանկության հերոսը։

– Զինեդին Զիդան, որովհետև նա զարմանալի էր, իսկական արտիստ էր խաղադաշտում։

– Իմ առաջին հիշողությունը՝ կապված «Արսենալի» հետ։

– Հիշողությունը կապված է այն ժամանակվա հետ, երբ ակումբը խաղում էր «Հայբերի» մարզադաշտում ու հրաշալի էր խաղում։

– «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը։

– Թիերի Անրի

– Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

– Լեոնել Մեսսին է։

– Լավագույն հանդիպումը, որին ես մասնակցել եմ։

– «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչը։

– Քո մականունը։

– Ես մականուն չունեմ։

– Իմ սիրելի ֆիլմը։

– «300 սպարտացիները»։

– Իմ նախաձեռնած երգը կլինի…

– Ohhh, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian:

– Իմ սիրելի գիրքը։

– Կարող եմ առանձնացնել մի շարք լավ գրքեր, սակայն վերջինը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսն» է։

– Ֆուտբոլից դուրս իմ զբաղմունքը։

– Քնել, հանգստանալ ու վայելել կյանքը։

– Հյուսիսային Լոնդոնը դա…

– Հյուսիսային Լոնդոնը կարմիր է։

Check Also

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան այցից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն …