Home | Դեպի Արարարտ | Առաջին հանրապետության տոնը Նժդեհի, Անդրանիկի և պոեզիայի ոգով-Video

Առաջին հանրապետության տոնը Նժդեհի, Անդրանիկի և պոեզիայի ոգով-Video

Մայիսի 27-ին Դեպի Արարատ – Հայ-ռուսական երիտասարդական միությունում (ՀՌԵՄԴԱ) տեղի ունեցավ հայոց պատմության հոբելյանական՝ 30-րդ դասընթացը: Մայիս 28-ի նախօրեի դասընթացը նվիրված էր Հայոց անկախության վերականգման տոնին և մասնավորապես երկու մեծագույն հերոսներին՝ Գարեգին Նժդեհին և Զորավար Անդրանիկին:

Դասընթացի ժամանակ ներկայացվեց հերոս Հայորդիների անցած ուղին, Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում նրանց ունեցած ավանդն ու այսօրվա սերնդի դաստիարակության մեջ նրանց գաղափարախոսությունների ճանաչման կարևորությունը:

Նույն օրը «Դեպի Արարատ» միությունում տեղի ունենացավ «Գրական ցերեկույթ – հանդիպում» պոետ Վարուժան Ղազանչյանի հետ: Ղազանչյանի պոետիկ ձեռագիրն ու ստեղծագործությունների ներաշխարհը ներկայացրեց գրականագետ Արթուր Փայտյանը:

Հանդիպումը հնարավորթություն ընձեռեց մոսկվաբնակ հայերին ծանոթանանալու Ղազանչյանի պոեզիայի հետ՝ լսելու բանաստեղծություններ հեղինակի կարտարմամբ և իրենց հարցերը պոետին հղելու:

Հանդիպումը կայացավ ազատ ու անբռնազբոսիկ միջավայրում, ներկաները հյուրերի հետ զրուցեցին ոչ միայն Ղազանչյանի արվեստի, այլև՝ ժամանակակից ու դասական գրականության մասին:

Հագեցած օրն ավարտվեց հայերենի հերթական դասընթացով: Որի ժամանակ դասընթացի մասնակիցները ուսումնասիրում էին հայոց լեզվի քերականությունը և աշխատում բարելավվել ընթերցանությունը: Մասնակիցներն հաղթահարել են Հայոց այբուբենի յուրացման դժվարությունները և հաստատուն քայլերով առաջ են շարժվում։

Հեղինակ՝ Աննա Գևորգյան

Check Also

ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԵՏ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ …