Home | Դեպի Արարարտ | «Ապրիլի 24-ը հիշելու ենք ոչ միայն սգո, այլև մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնող միջոցառումներով»-Վիդեո

«Ապրիլի 24-ը հիշելու ենք ոչ միայն սգո, այլև մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնող միջոցառումներով»-Վիդեո

«Նռան պար՝ Ժողովրդի ու մարդու Տառապանքի ու հարության ուղին» խորագիրը կրող հուշ երեկոն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մեկնարկեց Ռուսատանում Հայաստանի դեսպանատանը` «Դեպի Արարատ» միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ: Երեկոյին մասնակցում էին Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու Դաշնության հասարակական, քաղաքական, մշակութային ու համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Երեկոյին ելույթ ունեցողները անդրադարձան 102 տարի առաջ Արևմտյան Հայստանի և Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգաբնակաչության նկատմամբ իրականացված ոճրագործությանը, որը տարիներ անց միջազգային իրավունքի շրջանակում ձևակերպվեց որպես ցեղասպանություն:

«Ցեղասպանությունը այլևս մեր արժեքային համակարգում մի խարիսխ է, որը հայոց պահանջատիրության հիմքն է հանդիսանում: Մենք պահանջատեր ենք թուրքիայից որպիսի ճանաչի իր սեփական պատմական սխալները ,իսկ ցեղասպանության ժխտման դեմ պետք է պայքարել, որպիսի ոչինչ չմոռացվի: Պետք է հիշել 102 տարի առաջ կատարվածն ու շարունակել կառուցել ուժեղ երկիր ու պետություն, սա է այն բումերանգը,որ պետք է ստանա Թուրքիան իր գործած ոճրի համար»․ «Դեպի Արարատ» կազմակերպության նախագահի մոտեցումն է:

«Ցեղասպանությունից բխող քաղաքական խնդիրներ կան, որոնք հայկական պահանջատիրության ամբողջ կառույցն են։ Մենք սրանից մի քայլ առաջ պետք է գնանք, մենք պետք է կարողանանք անել ավելին, որպեսզի մրադը, ընտանիքը, հասրակությունը մեկ արժեքների շուրջ ձևավորվեն, մի ընդհանուր երևույթ դառնանք»,- նշեց կազմակերպության նախագահ Դավիթ Վանյանը:

Հուշ երեկոյի ընթացքում ներկայացվեցին ոչ միայն 102 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերի վավերագրերն, այլև Ցեղասպանության ականատեսների հուշերը՝ ամենաեղերական պատմությունները գաղթի ճամփաներից, որոնցում հայ մարդու ու մի ողջ ժողովրդի ճակատագիրն էր ամփոփված : Ցեղասպանության ամենավառ արտահայտությունը դարձավ հայկական սփյուռքը,որոնցից շատերը ցեղասպանվածների ու նաև հերոսացած վրիժառուների ժառանգներ են:

«Ես ցեղասպանության ժառանգ եմ, սակայն հպարտ եմ, որ իմ նախնիները այն մարդիկ են, ովքեր այդ ողբերգական օրերին ոտքի են ելել ու կռվել թուրքի դեմ: Այս միջոցառումը ինձ համար շատ կարևոր է, քանի որ սա իմ ժողովրդի հանդեպ իմ պարտքն է ու իմ հիշողությունը, առանց որի հնարավոր չէ: Եթե չես հիշում անցյալդ, չունես ապագա: Հայ ժողովրդի համար յուրաքանչյուր Ապրիլի 24-ը կորուստների ու տառապանքի, ինչպես նաեւ հերոսացումի ու ընդվզման օրինակները հիշելու ու նաև մեր միասնության, մեկ ազգ, մեկ ժողովուրդ դառնալու, պահանջատեր լինելու, հարուստ պատմությամբ ու մշակույթով աշխարհին մեր մասին պատմելու օրն է,- իր խոսքում նշեց կազմակերպության երիտասարդական թեւի անդամ Արտյոմ Միրզոյանը:

Մոսկվայի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության վարչության անդամ Դրո Գնդոյանը անդրադարձավ ՀՄԸՄ-ի ստեղծմանը․

«ՑԵղասպանությունից 3 տարի անց նույն պոլսում ստեցծվեց հայ ՀՄԸՄ-ն, և իրենց նպատակն էր հայապահպանությունը, որ հայ որբերը չմոռանան իրենց մշակույթն ու պատմությունը»:

ՌԴ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հավելեց․

«Այս տարի մենք որոշել ենք, որ ապրիլի 24-ը այսուհետ նշելու ենք ոչ թե սգո, այլև մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնող միջոցառումներով։ Մեր հազարմյա պատմություն ունեցող մշակույթը իր մեջ այնքան ջերմություն, գունեղություն ու ուժեղություն է կրում, որն էլ պատասխանն է 102 տարի առաջ կատարված ոճրագործությանը»:

Check Also

Մոսկվայում քննարկվել է ռուս-հայկական հարաբերությունների թեման

Մոսկվայում անցկացվել է «Ռուս-հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել …