Home | Հայաստան | ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` ՀՀԿ-ից` Արա Բաբլոյանը և «Ելք» դաշինքից` Էդմոն Մարուքյանը: Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կատարեցին իրենց ընտրությունը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, թե ինչպես են բաշխվել ձայները: Այսպես` Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամվոր, դեմ է եղել 12 պատգամավոր: Էդմոն Մարուքյանի օգտին կողմ է քվեարկել 12 պատգամավոր, դեմ` 88 պատգամավոր:

Check Also

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը՝ տեսանյութով

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը տեսանյութում։